ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25 հունվարի 2012
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի 20-ամյակին:
ՄԱԿ-ի Մրցանակի լրագրողական նյութերի հանձնման կարգը
2012թ.փետրվարի 1-ից գրասենյակն ընդունելու է 2012 թ. սկզբից մինչև...
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 թ. փետրվարի 14-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի 6-րդ հանդիպումը:
Գենդերային թեմատիկ խումբը, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, նպատակ ունի խթանել և աջակցել գենդերային հիմնահարցի ներառմանը Հայաստանի զարգացման օրակարգում:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ հայրապետյանը, ով ներկայացրեց Թեմատիկ խմբի նոր համանախագահին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), որը փոխարինելու է գալիս ՄԱԲՀ-ին: Խմբի մյուս երկու համանախագոհողները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի...
2012 թ. թվականի փետրվարի 10-ին, ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի ունեցավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը:
Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ էր սամանել Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ լավագույն նյութի հեղինակի համար: Որոշակի տատանումներից հետո, ի վերջո, մենք որոշեցինք հատուկ մրցանակը բաժանել երկու հեղինակների միջև: Այսպիսով, Նա/Նե արձանիկը և 100.000 դրամի չափով դրամական պարգևը բաժին հասավ «ԵվրասիաՆեթ»-ը ներկայացնող Մարիաննա Գրիգորյանին՝ «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» հոդվածի համար, և 50.000 դրամի չափով պարգևը՝ «ՄեդիաԼաբ»-ը...
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակման է պատրաստում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում» զեկույցի անգլերեն տարբերակը:
Զեկույցի հայերեն տարբերակը ներկայացվել էր 2011 թ. դեկտեմբերի 19-ին, Երևանի «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:«...
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
14 ապրիլի 2011
Հետազոտությունն իրականացվել է ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի...
17 ապրիլի 2010
Հետազոտությունը պարունակում է քանակական հարցման բաղադրիչ, որը ներկայացուցչական տեղեկատվություն է ապահովում 1) Երևանի, 2) այլ քաղաքային և 3) գյուղական...
ԿԱՐԵՎՈՐ
19 դեկտեմբերի 2011
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում»...




