19 դեկտեմբերի 2011

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նպատակն էր պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:

9 դեկտեմբերի 2011

Հետազոտությունն իրականացրել է «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում  կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

14 ապրիլի 2011

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից:

1 մայիսի 2010

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Հետազոտությամբ փորձ է արվել պարզաբանել ընտանեկան բռնության և ապահարզանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը Հայաստանում:

17 ապրիլի 2010

Հետազոտությունը պարունակում է քանակական հարցման բաղադրիչ, որը ներկայացուցչական տեղեկատվություն է ապահովում 1) Երևանի, 2) այլ քաղաքային և 3) գյուղական մակարդակներում։  Ուսումնասիրության ընտրանքային շրջանակը կազմվել է ըստ 2001թ.-ի մարդահամարի համար ստեղծված տվյալների շտեմարանի։ Բոլոր մարզերը, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերը, ներառվել են ընտրանքային բնակչության կազմում՝ ելնելով այդ բնակավայրերում ապրող մարդկանց և երկրի ողջ բնակչության տոկոսային հարաբերակցությունից։

Զեկույցը պարունակում է հետևյալ հարցերի ուսումնասիրությունը՝

  • զուգընկերոջ կողմից բռնության կիրառման տարածվածությունը,
  • այլ անձանց կողմից բռնության կիրառման տարածվածությունը 15 տարեկանից ի վեր,
  • մանկության օրոք սեռական ոտնձգությունների և ստիպողական առաջին սեռական հարաբերության տարածվածությունը,
  • զուգընկերների կողմից բռնության կապը կանանց ֆիզիկական և մտավոր առողջության հետ,
  • զուգընկերների կողմից բռնության կապը կանանց սեռական և վերարտադրողական առողջության հետ,
  • կանանց դիմակայման մոտեցումներն ու արձագանքն ի պատասխան զուգընկերոջ կիրառած ֆիզիկական բռնության։

Զեկույցի ամփոփագիրը

Դիտեք հետազոտության...

1 հունիսի 2009

Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2009թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը` բնակչություն և զարգացում (ԲԶ) ծրագրի շրջանակում ցուցաբերել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Սույն հետազոտության նպատակն էր բացահայտել հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում ընտանեկան արժեքային համակարգի զարգացումները և ընտանիքի վիճակը պայմանավորող հիմնական գործոնները, ուսումնասիրել վերարտադրողական վարքագծերի մոտիվացիան, ինչպես նաև վերլուծել ու ներկայացնել առաջարկություններ առկա հիմնախնդիրների հաղթահարման վերաբերյալ:

1 մայիսի 2009

Զեկույցը պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ: Հետազոտությունն իրականացնել հանրապետության բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում` վերարտադրողական տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում:

1 փետրվարի 2009

Սույն զեկույցն ամփոփում է «Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիայի կողմից 2009 թ. «Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» և «Աբորտի համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրերի շրջանակներում իրականացված «Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության հարցերում երիտասարդ մարդկանց գիտակությունը, վերաբերմունքը, վարքագիծն ու կենսափորձը. համաճարակաբանական հետազոտության և դեպքերի վերլուծության արդյունքները»:

Հետազոտությունն անցկացվել է «Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, համաֆինանսավորվել է Եվրամիության (EU) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից: Դեպքերի վերլուծությանը իր աջակցությունն է ցուցաբերել «Կշռադատված հայրություն և մայրություն» միջազգային ֆեդերացիայի (IPPF) «Աբորտի համապարփակ խնամք» համաշխարհային ծրագրի դոնորը, որը ցանկացել է անհայտ մնալ:

1 օգոստոսի 2008

Հայաստանի Հանրապետության բնակչության ծերացման վերաբերյալ ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2008 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը` բնակչության և զարգացման ռազմավարություններ (ԲԶՌ) ծրագրի շրջանակում, ինչպես նաև ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչությունը (UN DESA) ցուցաբերել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Սույն հետազոտության արդյունքների ամփոփմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը: Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել 50 և բարձր տարիք ունեցող անձանց և նրանց ամուսինների/կանանց ընտանեկան փոխհարաբերությունները,առողջությունը, ապրելակերպը, բարեկեցությունը, զբաղվածությունը, կենսաթոշակային և ֆինանսական ապահովվածության աստիճանը: Այս տարիքի մարդիկ կազմում են Հայաստանի Հանրապետության բնակչության կարևոր մի շերտ, որը լուրջ ուշադրության և աջակցության կարիք ունի:

1 հուլիսի 2008

Տեղեկատվական գրքույկը պատրաստվել է ՄԱԲՀ «Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում