Դեռահասների և երիտասարդների սեռական ու վերարտադրողական առողջություն

45 Այն, որ ՄԱԲՀ-ն կենտրոնանում է դեռահասների և երիտասարդների վրա, հիմնվում է դիտարկման վրա, որ երիտասարդ մարդիկ՝ հատկապես նրանք, ովքեր աղքատության մեջ են ապրում, գործնականում դուրս են մնացել քաղաքականություններից և ծրագրերից: Բացի այդ, ՄԱԲՀ-ն գիտակցում է, որ նրանց կյանքի այդ ժամանակահատվածը կենսական նշանակություն ունեցող անցում է մանկությունից չափահասություն:

Այդուհանդերձ, աշխարհում ներկայում բնակվող 1,8 միլիոն երիտասարդ մարդկանց մոտ կեսը գոյատևում է օրական 2 ԱՄՆ դոլարից պակաս գումարով, իսկ ավելի քան 100 միլիոն դեռահասներ դպրոց չեն հաճախում: Ամեն տարի 116 միլիոն դեռահաս աղջիկներ են մայրանում: Ամեն օր ՄԱԻՎ-ով վարակվելու նոր 6,800 դեպքերի մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում երիտասարդ մարդկանց:

ՄԱԲՀ-ն գիտակցում է երիտասարդ մարդկանց տարբերությունները: 12-ամյա աղջնակի կարիքներն էապես տարբերվում են 24-ամյա երիտասարդի կարիքներից: Դեռահասներին և երիտասարդներին ուղղված արդյունավետ քաղաքականությունները և ծրագրերը հաշվի են առնում այդ բազմազանությունը:


Հայաստանում

Մեր երկրում բնակվում է մոտ կես միլիոն դեռահաս և երիտասարդ: Շատ կարևոր է, որ նրանք սեռական կյանք մուտք գործեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես առողջ, ինչպես նաև տեղեկացված ու գրագետ՝ վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերում: Սա առանձնապես մեծ նշանակություն ունի հատկապես այն պարագայում, երբ, համաձայն որոշ գնահատականների, Հայաստանում սեռական առաջին հարաբերության միջին տարիքը նվազման միտումներ է ցուցաբերում՝ իջնելով մինչև 15-16 տարեկան:

Նշված խնդիրների լուծմանը նպաստելու համար ՄԱԲՀ-ն Հայաստանում իրականացրել է «Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնություն» ծրագիրը:

ՄԱԲՀ աջակցությամբ Հայաստանում ձևավորվել է երիտասարդ հավասարակից ուսուցանողների (Y-PEER) ցանց, որում ընդգրկված երիտասարդները սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ կուտակած գիտելիքները փոխանցում են իրենց հասակակիցներին: Երիտասարդ հավասարակիցների համաշխարհային ցանցը ներառում է ավելի քան 500 հասարակական կազմակերպություններ և պետական կառույցներ ու ընդգրկում է հազարավոր երիտասարդների, ովքեր աշխատում են դեռահասների սեռական և վերարտադրողական առողջությանը շաղկապված բազմաթիվ ոլորտներում: 

Բացի այդ, ՄԱԲՀ աջակցությամբ առողջ ապրելակերպի և առողջապահական (ներառյալ վերարտադրողական առողջությունը) հարցերով կրթությունը ներառվել է միջնակարգ կրթական հաստատությունների (դպրոցների 8-ից 9-րդ դասարաններ) կրթական ծրագրերում: Առարկան ներդրման գործընթացում է նաև 10-ից 11-րդ դասարանցիների համար:


«Վտանգված երիտասարդություն» միջազգային նախագիծ

Երիտասարդ մարդկանց սեռական և վերարտադրողական առողջությունը Հայաստանում, 2009

Տեղեկատվական գրքույկ՝ «Սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ»

Տեղեկատվական գրքույկ՝ «Ճանաչեք Ձեր սեռական և վերարտադրողական իրավունքները»

Տեղեկատվական գրքույկ՝ «Հղիություն և երեխայի ծնունդ»

Տեղեկատվական գրքույկ՝ «Զրույց սեռականության մասին»

Տեղեկատվական գրքույկ՝ «Ընտրությունը քոնն է»

Տեղեկատվական գրքույկ՝ «Սեռական հասունացում»

Տեղեկատվական գրքույկ՝ «Ներարգանդային պարույր»

Տեղեկատվական գրքույկ՝ «Վարքագծային մեթոդներ»

Տեղեկատվական գրքույկ՝ «Շտապ բեղմնականխման միջոցներ»

Տեղեկատվական գրքույկ՝ «Պատնեշային մեթոդներ»

Տեղեկատվական գրքույկ՝ «Հորմոնային բեղմնականխիչ հաբեր»