ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Ծերացում
Աշխարհի բնակչությունը ոչ միայն մեծանում, այլև ծերանում է: Բնակչության ծերացումը ծնելիության նվազման անխուսափելի հետևանք է՝ հատկապես եթե վերջինը համակցված է կյանքի տևողության երկարացման հետ: Տարեցների բաժինը բնակչության կազմում ամենաարագն է աճում՝ համեմատած տարիքային մյուս խմբերի հետ: Զարգացած երկրներում տարեցների մասնաբաժինն արդեն իսկ գերազանցում է երեխաներինը: Զարգացող երկրներում տարեցների մասնաբաժինն արագորեն աճում է ծնելիության անկման արագ տեմպերի արդյունքում:
ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի համաձայն, ակնկալվում է, որ մինչև 2050 թ. աշխարհում 60 և անց տարիքի մարդկանց թիվը գրեթե եռապատկվելու է՝ 2005 թ.-ի 672 միլիոնից հասնելով գրեթե 1.9 միլիարդի: Այսօր տարեցների շուրջ 60 տոկոսն ապրում է զարգացող երկրներում. մինչև 2050 թ. այդ տոկոսը կհասնի 80-ի: Զարգացած երկրներում բնակչության մեկ հինգերորդի տարիքը 60 և անց է: Սպասվում է, որ մինչև 2050 թ. այդ համամասնությունը կհասնի գրեթե մեկ երրորդի, և յուրաքանչյուր երեխայի բաժին կընկնի մեկ տարեց: Զարգացող երկրներում ակնկալվում է, որ տարեց բնակչության բաժինը 2050 թ.-ին կհասնի 20 տոկոսի (2005 թ.-ին այն կազմել է 10 տոկոս):
Էլ ավելի նշանակալի աճ տեղի կունենա ամենատարեցների՝ 80 և անց տարիքային խմբում. 2005 թ.-ի 86 միլիոնից այն 2050 թ.-ին կհասնի 394 միլիոնի: 2050 թ.-ին տարեցների այս խմբի մեծամասնությունը բնակվելիս կլինի զարգացող երկրներում: Գրեթե բոլոր հասարակություններում տարեցների կազմում կանայք գերաշռող թիվ և համամասնություն ունեն:
Բնակչության ծերացման առանցքային ցուցանիշ է այսպես կոչված մեդիանային տարիքը (այն տարիքը, որից վեր բնակչության 50 տոկոսը տարիքով ավելի մեծ է, իսկ 50 տոկոսը՝ փոքր): Այսօր ընդամենը 11 զարգացման երկրներում է մեդիան տարիքը 40-ից բարձր: Սակայն մինչև 2050 թ. այս խմբում կլինեն 90 երկրներ, որոնցից 46-ը՝ զարգացող:
Հայաստանում
Հայաստանի բնակչության 14.6 տոկոսը 60 և անց տարիքի է, մինչդեռ համաձայն միջազգային դասակարգման, երկրի բնակչությունը համարվում է ծերացած, եթե այդ ցուցանիշը գերազանցում է 12 տոկոսը: Ըստ կանխատեսումների, 2024 թ. Հայաստանում նշված ցուցանիշը կհասնի 20 տոկոսի:
Հայաստանում բնակչության ծերացման հիմնական պատճառներն են երիտասարդների միգրացիան, ծնելիության նվազումը և կյանքի տևողության երկարումը:
Ծերացման պատկերը Հայաստանում, 2010 թ.
Ցուցանիշ
2010 թ.
60 և անց բնակչություն (%)
14.6
65 և անց բնակչություն (%)
11.1
80 և անց բնակչություն (%)
2.7
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժին, Աշխարհի բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայված հրատարակություն
Բնակչության մեդիանային տարիքը* Հայաստանում և մի շարք այլ երկրներում, 2010 թ.
Երկիր
Ցուցանիշ
Հայաստան
32.1
Ադրբեջան
29.5
Վրաստան
37.3
Թուրքիա
28.3
Ռուսաստան
37.9
* - այն տարիքը, որը բնակչությանը թվաքանակը բաժանում է երկու հավասար մասերի: Որքան մեծ է մեդիանային տարիքը, այնքան ծեր է բնակչությունը:
ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծություն, 2008

| Ցուցանիշ | 2010 թ. |
| 60 և անց բնակչություն (%) | 14.6 |
| 65 և անց բնակչություն (%) | 11.1 |
| 80 և անց բնակչություն (%) | 2.7 |
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժին, Աշխարհի բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայված հրատարակություն
Բնակչության մեդիանային տարիքը* Հայաստանում և մի շարք այլ երկրներում, 2010 թ.
| Երկիր | Ցուցանիշ |
| Հայաստան | 32.1 |
| Ադրբեջան | 29.5 |
| Վրաստան | 37.3 |
| Թուրքիա | 28.3 |
| Ռուսաստան | 37.9 |