ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Լրագրողական մրցանակ Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի 20-ամյակին:
ՄԱԿ-ի Մրցանակի լրագրողական նյութերի հանձնման կարգը
2012թ.փետրվարի 1-ից գրասենյակն ընդունելու է 2012 թ. սկզբից մինչև հոկտեմբերի 14-ը հրապարակված լրագրողական նյութեր Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ: Մրցույթի մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ:
Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով` ներառյալ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և նկարների տեսքով: Դրանք պետք է պատրաստված լինեն 2012թ. ընթացքում և հրատարակվեն, հեռարձակվեն և ուղարկվեն մինչ լրագրողական նյութերի հանձնելը, այսինքն նրանք պետք է ներկայացնեն` տպագիր մամուլի համար հրատարակված հոդվածի պատճենը, հեռարձակված տեսանյութի DVD տարբերակը հեռուստաալիքի տարբերանշանով և էլեկտրոնային մամուլի համար ինտերնետային կայքի հասցեն կամ տեսաշարը:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ, որքան ցանկանում է:
Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:
Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցեին («2012թ.-ի ՄԱԿ-ի լրագրողական մրցանակ» վերնագրով), իսկ սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն «ՄԱԿ-ի 2012 թ. լրագրողական մրցանակ» վերնագրով, ՄԱԿ-ի շենք, Պետրոս Ադամյան 14, Երևան 0010, Հայաստան, և անձամբ նշված հասցեով ` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն:
Խնդրում ենք համոզված լինել, որ լուսանկարները ունեն թվային բարձր խտություն (նվազագույնը 300 dpi), իսկ տեսանյութերը լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով են(avi, mp4, mpg, wmv):
ՄԱԿ-ի Լրագրողական մրցանակի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել uno.yerevan@unic.org հասցեին:
Մրցանակ
Հաղթողը կստանա նախատեսված մրցանակը և վկայականը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևայի կողմից ՄԱԿ-ի օրը` 2012թ.-ի հոկտեմբերի 24-ին, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի 20-ամյակի հիշատակման արարողության ժամանակ: Լավագույն լրագրողական նյութերը ` ներառյալ լուսանկարները և տեսանյութերը կցուցադրվեն ՄԱԿ-ի շենքում մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցանակային կոմիտե
Մրցանակային կոմիտեն բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցանակային կոմիտեի անդամների մասնագիտական հմտությունների հիման վրա կորոշվի, թե ինչն է աշխատանքը դարձնում ՙլավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ՚: