Ժողովրդագրական իրավիճակ

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում անհանգստացնող է հիմնականում երեք խնդիրների առումով՝ ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա:

Այսպես՝

  • Պտղաբերության (ծնելիության գումարային գործակցի) ցուցանիշը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, մեկ կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա (1.7՝ ըստ «Ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտության» )՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա: 2011 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 43447 ծնված, որը 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել 3.1%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, նվազել է, համապատասխանաբար` 0.5 պրոմիլային կետով և կազմել` 13.3‰:
  • 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմում է 11.1%: Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե այս ցուցանիշը 7%-ից բարձր է, ապա այդպիսի բնակչությունը համարվում է ծերացած:
  • ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության կազմում` 2011 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումներին շուրջ 49.1 հազարով:
  • Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 13.3%-ով և 2011 թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 8.6 մահվան դեպք՝ 1000 բնակչի հաշվով:

Ըստ ԱՎԾ կանխատեսումների, Հայաստանի բնակչությունը 2035 թ.-ին կկազմի 2.9 միլիոն (հաստատուն սցենար):


  ՀՀ հիմնական ժողովրդագրական ցուցանիշներ, 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ

  Մշտական բնակչություն.    3 285 767 (51.4%՝ կանայք, 48.6%՝ տղամարդիկ)
  Կյանքի սպասվող տևողություն.   74.1 տարի (77.2՝ կանայք, 70.6՝ տղամարդիկ)
  Մայրական մահացություն.   9.2՝ 100,000 կենդանի ծնվածի հաշվով (4 դեպք - 2011 թ.)
  Ծնելիություն   1.4 երեխա՝ մեկ կնոջ հաշվարկով
  Ծնունդների թիվը   43,447 (2011 թ.-ին: 2010 թ.-ին՝ 44825)
  Մահացություն.   28,030 (2011 թ.-ին: 2010 թ.-ին՝ 27921)
  Հայաստան ժամանողներ և մեկնողներ.    համապատասխանաբար՝ 1945118 և 1988938, տարբերությունը՝ -43820 

Մենք ապրում ենք աննախադեպ ժողովրդագրական փոփոխությունների աշխարհում: Մարդկության պատմության գրեթե ողջ ընթացքում տեղ գտած դանդաղ աճից հետո, վերջին կես դարում աշխարհի բնակչությունն ավելի քան կրկնապատկվել է՝ 1999 թ.-ին հասնելով 6 միլիարդի, 2006 թ.-ին՝ 6.7 միլիարդի, իսկ 2011 թ. հոկտեմբերի 31-ին կհատի 7 միլիարդի սահմանը:

Աշխարհի բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայված հրատարակության համաձայն, աշխարհի բնակչությունը 2050 թ.-ին կհասնի 9.3 միլիարդի: Ընդ որում, միայն աճի չափը գրեթե հավասար է 1950 թ.-ին աշխարհի ողջ բնակչության թվաքանակին: Ըստ էության, բնակչության աճն ամբողջովին տեղ կգտնի նվազ զարգացած երկրներում և կկենտրոնանա ամենաաղքատ քաղաքաբնակ բնակչության շրջանում: Ի հակադրություն, ակնկալվում է, որ առավել զարգացած երկրների ընդհանուր բնակչությունն առաջիկա 41 տարիներին առանձնապես փոփոխությունների չի ենթարկվի՝ մնալով մոտ 1.2 միլիարդի սահմաններում:


ՀՀ հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ըստ եռամսյակների

2010 թ. ժողովրդագրական ցուցանիշները Եվրոպայում՝ ներառյալ Հայաստանը (European Demographic Datasheet) (ռուս.)

2010 թ. եվրոպական ժողովրդագրական զեկույց (անգ.)

ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարություն

Համապատասխանում է արդյո՞ք 2011 թ. ՀՀ պետական բյուջեն՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությանը. վերլուծական հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թվականի հունվար-հունիսին

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

Ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, (նախնական զեկույց) Հայաստան, 2010 թ., (անգ.)