ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Սույն թվականի փետրվարի 10-ին, ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի կունենա «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը:
Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ լավագույն նյութի հեղինակին:
Մանրամասներն՝ այստեղ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակման է պատրաստում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում» զեկույցի անգլերեն տարբերակը:
Զեկույցի հայերեն տարբերակը հանրությանը ներկայացվել էր 2011 թ. դեկտեմբերի 19-ին՝ մամլո ասուլիսում:
2011 թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ին, «Հենարան» մամուլի ակումբում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունը և պատճառները Հայաստանում» հետազոտության արդյունքները»:
Նոյեմբերի 25-ին մեկնարկում է 2011 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը: «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:
Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշում է որպես «Սոցիալական աշխատողի օր»:
Սիրելի բարեկամ և ակամա լրագրող,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ և ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ամենայն սիրով հրավիրում են Ձեզ դոկտոր Կաղամբի և պարոն Մահի ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻՆ` նվիրված աշխարհի բնակչության կարևորագույն հիմնահարցերին:
Ձեր ներկայությունը խիստ ցանկալի է հոկտեմբերի 29-ին, ժամը` 19:00-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր Թատրոնում (Աբովյան փ., 11):
Հետաքրքրասերների համար մուտքն ազատ է:
2011 թ. հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կհրապարակի «Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցը: Այս տարվա զեկույցը նվիրված է 7 միլիարդանոց աշխարհում երկրների և մարդկանց առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին:
- 1 of 2
- ››










