Գենդերային հավասարություն

63 Գենդերային հավասարությունն առաջին հերթին մարդու իրավունք է: Կանայք իրավունք ունեն ապրել արժանապատիվ և կարիքից ու վախից ազատ կյանքով: Կանանց հզորացումը նաև զարգացումն առաջ մղելու և աղքատությունը կրճատելու անհրաժեշտ գործիք է:

Ընդլայնված հնարավորություններ ունեցող կանայք նպաստում են ամբողջական ընտանիքների և համայնքների առողջությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև հաջորդ սերնդի համար հեռանկարների բարելավմանը: Գենդերային հավասարության կարևորությունը շեշտվում է այն փաստով, որ այն ընդգրկված է Հազարամյակի զարգացման ութ նպատակների շարքում: Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մյուս յոթ նպատակներին հասնելու համար: 

Այդուհանդերձ, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունը՝ ներառյալ գենդերային բռնությունը, տնտեսական խտրականությունը, վերարտադրողական առողջության առումով անհավասարությունները և վնասակար ավանդական գործելակերպերը, մնում է անհավասարության ամենահամատարած և կայուն ձևը: Կանայք և աղջիկներն անասելի զրկանքներ են կրում հումանիտար արտակարգ իրավիճակների՝ հատկապես զինված հակամարտությունների ընթացքում և դրանցից հետո: Ավելի քան 30 տարի է, ինչ ՄԱԲՀ-ն գտնվում է կանանց ջատագովության առաջին շարքերում՝ խթանելով օրենսդրության և քաղաքականության բարեփոխումներն ու գենդերի առումով զգայուն տվյալների հավաքագրումը և սատարելով այնպիսի ծրագրերի, որոնք օգնում են բարելավել կանանց առողջությունը և ընդլայնել կյանքում սեփական ընտրությունը կատարելու նրանց հնարավորությունը: