Գենդերային քաղաքականություն և մեյնսթրիմինգ

ՄԱԲՀ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը գենդերային քաղաքականության ոլորտում առաջընթաց գրանցելու հարցում: Այդ նպատակով ՄԱԲՀ-ն, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ, Հայաստանում իրականացրել է «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» եռամյա ծրագիրը:

Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն և կանանց իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթեր վավերացրած կողմ, Հայաստանի Հանրապետությունը պայմանագրային պարտավորություններ է ստանձնել ըստ այդ փաստաթղթերի դրույթների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության և ԳԲ-ի կանխարգելման վերաբերյալ։ Այդուհանդերձ, գենդերային խնդիրների առումով ազգային օրենսդրության մեջ որոշակի բացթողումներ կան. բացակայում են առանձին օրենքները գենդերային հավասարության, գենդերային բռնության (ԳԲ), այդ թվում՝ ընտանեկան բռնության (ԸԲ) մասին, և ԸԲ-ին առնչվող գործերը հիմնականում քննվում են ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների։


ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգ