11 հուլիսի 2014 - Ուղերձներ

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հուլիսի 11, 2014 թ.

Մերօրյա աշխարհում ապրում է երիտասարդների ամենամեծ սերունդը ողջ պատմության ընթացքում` 1.8 մլրդ երիտասարդ, որոնց մեծ մասը զարգացող երկրներում է և տիրապետում է մարդկության առջև ծառացած խնդիրների դեմ պայքարին նպաստելու ահռելի ներուժի: Բայց չափազանց մեծաթիվ երիտասարդներ զրկված են որակյալ կրթություն ստանալու, արժանապատիվ աշխատանք գտնելու և իրենց հասարակություններում քաղաքական կյանքին մասնակցելու իրավաչափ հնարավորություններից: Բնակչության համաշխարհային օրը հնարավորություն է, որ վերստանձնենք հասարակությունում առաջընթացը խթանելու հարցում երիտասարդներին օգնելու մեր հանձնառությունը:

Գործելու հրամայական կա: Չափազանց մեծաթիվ երիտասարդներ չունեն աղքատությունը հաղթահարելու անհրաժեշտ միջոցներ: Հատկապես անհանգստացած եմ անչափահաս աղջիկների համար, ովքեր, հնարավոր է, բախվում են խտրականության, սեռական բռնության, վաղ ամուսնության և անցանկալի հղիությունների խնդիրներին: Եվ...

11 հուլիսի 2014 - Ուղերձներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ Գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

11-ը հուլիսի 2014 թ․

Այսօրվա 1,8 միլիարդ երիտասարդ մարդիկ հզոր ուժ են՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն: Նրանք ձևավորում են սոցիալական և տնտեսական իրողությունները, մարտահրավեր են նետում նորմերին ու արժեքներին և գցում են ապագա աշխարհի հիմքը:

Կառավարությունները և միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ չափով են գիտակցում բոլոր երիտասարդներին ռեսուրսներով և հնարավորություններով ապահովելու կարևորությունը, որպեսզի նրանք, որպես անհատներ և քաղաքացիներ, լիարժեքորեն իրացնեն սեփական ներուժը: Նրանք ընդունում են, որ հանուն երիտասարդության արված ներդրումները և երիտասարդությանը մարդու իրենց իրավունքներից օգտվելու հնարավություն տալը ոչ միայն օժանդակում է հենց իրենց՝ երիտասարդներին, այլև կարող է օգնել  նրանց երկրներին ժողովրդագրական օգուտներ քաղելու:

Մենք գիտենք, որ առողջ, կրթված, արդյունավետ և լիովին ներգրավված երիտասարդները...

15 մայիսի 2014 - Ուղերձներ

Ուղերձ նվիրված մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվան

Քսան տարի առաջ, Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում միջազգային հանրությունը ճանաչեց, որ ընտանիքները պետք է հզորացվեն և համապարփակ պաշտպանություն ու աջակցություն վայելեն: Ընթանում է 2015 թ․-ից անդին զարգացման ճանապարհային քարտեզի նախապատրաստությունը, և հատկապես տեղին է, որ Ընտանիքի միջազգային օրվա քսաներորդ տարեդարձի թեման «Ընտանիքները կարևոր դեր են խաղում զարգացման նպատակներին հասնելու համար»-ն է: Սա ընդգծում է այն իրողությունը, որ ընտանիքները կարող են առանցքային դեր խաղալ զարգացման համար՝ լավ պլանավորված, գենդերայնորեն զգայուն և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների օգնությամբ:

Վերջին 20 տարիների ընթացքում ուշագրավ տեղաշարժեր ենք տեսել տնային տնտեսությունների կազմում․աշխարհում աճել է ինքնուրույն ապրող մարդկանց և տնային տնտեսություններ ղեկավարող կանանց թիվը: Ընտանիքի միջազգային քսաներորդ օրը հիանալի հնարավորություն է այդ փոփոխությունները ճանաչելու համար...

15 մայիսի 2014 - Ուղերձներ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Ընտանիքների միջազգային օրվա առթիվ

15 մայիսի, 2014 թ.

Տոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:

Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն  ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու  մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:

Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ...

30 հոկտեմբերի 2013 - Ուղերձներ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը
«Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցի հրապարակման առթիվ

Ողջունում եմ Ձեզ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ)՝ «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման» ենթավերնագրված «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցի մեկնարկին:

ՄԱԲՀ «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցի նպատակն է նոր մտածելակերպ առաջ բերել դեռահասների հղիության խնդրի լուծման վերաբերյալ և խրախուսել անցումը նեղ իմաստով աղջիկներին ուղղված միջամտություններից դեպի ավելի լայն հենքի վրա կառուցված մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել աղջիկների մարդկային կապիտալը, պաշտպանել նրանց իրավունքները և տալ նրանց որոշումներ կայացնելու հնարավորություն:

Ամեն օր զարգացող երկրներում 18 տարեկանը չլրացած 20.000 աղջիկներ ծնունդ են տալիս՝ տարեկան կտրվածքով  հասնելով 7.3 միլիոնի: Եթե ներառենք բոլոր հղիությունները, այլ ոչ միայն նրանք, որոնք ավարտվում են ծնունդով, ապա թիվը...

12 օգոստոսի 2013 - Ուղերձներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Երիտասարդության միջազգային օրվան

Երիտասարդության միգրացիա. առաջ մղելով զարգացումը

Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների և ապրումների մասին:

Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են  նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման:...

8 մարտի 2013 - Ուղերձներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը 2013 թ. մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում եմ օգտագործել առիթը և թարմացնել ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պարտավորությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու մեր ջանքերը, անելու ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի գենդերային բռնությանը: Գենդերային բռնությունը շարունակում է առողջության և մարդու իրավունքների առումով լուրջ մտահոգություն մնալ, և խոսք չի կարող լինել մարդկային զարգացման մասին, քանի դեռ կանայք և աղջիկները շարունակում են տառապել բռնությունից կամ ապրում են բռնության վախով:

Այս տարի Կանանց միջազգային օրը համընկնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի շարունակական հանդիպմանը, որն ընթանում է ՄԱԿ-ում, Նյու Յորքում և որն այս տարի ուշադրության կիզակետում է պահում կանանց նկատմամբ բռնության վերացման առաջնահերթ թեման:

Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ ենթարկվում են բռնության բոլոր...

11 հուլիսի 2012 - Ուղերձներ

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

11 հուլիսի, 2012 թ.

Աշխարհի բնակչությունն ավելի քան եռապատկվել է 1945 թվականին ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր, և շարունակում է աճել: Այժմ, երբ մոլորակը բնակեցնում է ավելի քան 7 միլիարդ մարդ, մենք կանգնած ենք համատեղ տնօրինվող պաշարների նկատմամբ երբևէ ներկայացված մեծագույն պահանջների և միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին ծառացած նշանակալի մարտահրավերների առջև:

Բազմաթիվ ճգնաժամերը՝ սննդի, վառելիքի և ֆինանսատնտեսական, մեծ տառապանք են պատճառել և ծառայել են որպես արթնության կոչնակ՝ կայուն զարգացման բաղկացուցիչներին շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ: Վերարտադրողական առողջությունը կայուն զարգացման հավասարման անբաժանելի մասն է: Այն կանայք և երիտասարդները, ովքեր քաջառողջ են և ունեն ուժ ու միջոցներ ինքնուրույն որոշում կայացնելու, թե երբ և քանի երեխա ունենալ, ավելի լավ են կարողանում նպաստել իրենց...

11 հուլիսի 2012 - Ուղերձներ

Ուղերձ 2012 թ. Բնակչության համաշխարհային օրվա առթիվ

Վերարտադրողական առողջության ծառայությունների համընդհանուր հասանելիություն

Դ-ր Բաբատունդե Օսոտիմեհին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն

Ծնունդ տալը, որպես կանոն, կնոջ կյանքի ամենաերջանիկ պահն է: Սակայն այս նույն երևույթը աշխարհի բազմաթիվ կանանց կյանք է խլում: Ամեն օր գրեթե 800 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ այնպիսի բարդություններից , որոնք շատ հաճախ կանխարգելելի են: Եվ ամեն մի մահացող կնոջից բացի ևս մոտ 20-ը առողջությունը խաթարող ծննդաբերական այնպիսի վնասվածքներ է ստանում, ինչպիսին է, օրինակ, գինեկոլոգիական խուզակը: Մենք արդեն ունենք միջազգային կոնսենսուս, թե ինչպես է պետք արձագանքել դրան: Այժմ ընդամենը պահանջվում են ռեսուրսներ և արագացված ու հաստատուն քայլեր:

Կանանց և աղջիկների գոյատևման և բարեկեցության համար աշխատելը մարդու իրավունքի հրամայական է: Եվ որպեսզի սեփական ազգերի զարգացման գործում օգտագործվի կանանց ողջ ներուժը...

12 օգոստոսի 2011 - Ուղերձներ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Օգոստոսի 12, 2011 թ.

Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, և ամեն օր երիտասարդները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու որոշումների կայացմանն իրենց ընտանիքներում, համայնքներում և երկրներում:

Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի կառավարությունների նիստերին և Միավորված ազգերի կազմակերպությունում:

Այո՛, երիտասարդների մասնակցությունը վկայում է մարդու իրավունքների մասին և, միևնույն ժամանակ, վկայում է մեր՝ որպես մարդկության առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծումների մասին:

Այսօր երկրագնդի վրա բնակվում է 10-ից 24 տարեկան  1,8 միլիարդ երիտասարդ մարդ: Սա աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին է, և նրանց գրեթե 90 տոկոսն ապրում է զարգացող երկրներում:

Երբ հասարակությունը պատրաստ է ընդունել երիտասարդներին որպես գործընկերների, մեծանում են առավել արդիական խնդիրների...