19 դեկտեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներակայացրեց «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը

Երևան, 19-ը դեկտեմբերի, 2011 թ.: Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում, տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացրեցին «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:

Ինչպես նշեցին բանախոսները, զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ: Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար:...

9 դեկտեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

Երևան, 9-ը դեկտեմբերի, 2011 թ.: Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը, 2011 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում, ներկայացրեցին «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքները:

Ներկայացման բանախոսներն էին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանը և միևնույն կազմակերպության փորձագետ Լիլիթ Զաքարյանը, ինչպես նաև ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող Ջինա Սարգիզովան:

Ինչպես նշեցին բանախոսները, հետազոտությունն իրականացրել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԲՀ աջակցությամբ: Այն նպատակ ուներ ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

Հետազոտության...

25 նոյեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

Երևան, 25-ը նոյեմբերի, 2011 թ.:  Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար պրն. Դամթյու Դեսալեյնեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, երեխաների և կանանց հիմնահարցերի վարչության պետ տկն. Լալա Ղազարյանը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ տկն. Մարիա Դոցենկոն և «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող տկն. Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին:

Մամլո ասուլիսի ժամանակ բաժանվեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նոյեմբերի 25-ի` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև 16-օրյակի օրացույցը: Այն նախատեսում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում կլոր-սեղան քննարկումներ պետական...

31 հոկտեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

ՄԱԿ-ի տվյալներով, ս.թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը հատում է 7 միլիարդի սահմանը

Արթիկ, 31-ը հոկտեմբերի, 2011 թ.: Այսօր Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվեց «7 միլիարդի օրը»՝ խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արթիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու ներակայացուցիչներ, լրագրողներ և պարզապես արթիկցիներ:

Եվ այսպես, խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է, ծնված 2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով և 50 սմ հասակով: Երեխայի մայրիկը տնային տնտեսուհի է, իսկ հայրիկը հիմնականում զբաղվում է արտագնա աշխատանքով:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի...

26 հոկտեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

HQ/2011/16
26 հոկտեմբերի 2011 թ.

Ոչնչացրեք կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին խանգարող խոչընդոտները՝ կոչ է անում ՄԱԲՀ ղեկավարը

ԼՈՆԴՈՆ, 26 հոկտեմբերի, 2011 թ.: Հինգ օրից աշխարհի բնակչությունը, համաձայն կանխատեսումների, կհասնի 7 միլիարդի: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այսօր հրապարակված «Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցում, մեր այժմյան քայլերից է կախված, թե արդյոք մենք ապագայում կապրենք առողջ, էկոլոգիապես կայուն և բարգավաճ կյանքով, թե դատապարտված կլինենք քաղել անհավասարության, շրջակա միջավայրի դեգրադացիայի և տնտեսական անկման պտուղները:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և...

19 հոկտեմբերի 2011 - Մամլո հաղորդագրություններ

Մամլո ասուլիս ժողովրդագրության ոլորտում համաշխարհային մեծության փորձագետների և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մասնակցությամբ

Երևան, 19 հոկտեմբերի, 2011 թ.: Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ, նույն օրը մեկնարկած «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական եռօրյա համաժողովին, որն անդրադառնում է տարածաշրջանի համար այնպիսի հրատապ ժողովրդագրական խնդիրների, ինչպիսիք են ծնելիությունը, միգրացիան, ծերացումը և մահացությունը:

Ասուլիսին ներկա էին Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ժողովրդագրության ինստիտուտի տնօրեն Անատոլի Վիշնևսկին, Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան, ինչպես նաև ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և...

11 հուլիսի 2011 - Մամլո հաղորդագրություններ

2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի

Երևան, 11 հուլիսի 2011 թ.: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս և բանավեճ՝ նվիրված 2011 թ. Բնակչության համաշխարհային օրվան և 7 միլիարդանոց աշխարհում Հայաստանի տեղին: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը,  անկախ փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Համաձայն ՄԱԿ-ի Ազգաբնակչության բաժնի՝ ամեն տարի աշխարհի բնակչությանն ավելանում է մոտ 78 միլիոն մարդ և 2011 թ. հոկտեմբերի 31-ին այն կհասնի 7 միլիարդի:

Արդյո՞ք մարդիկ կկարողանան միասին ապրել առողջ մոլորակում՝ կախված է արդեն այսօր ընդունվող որոշումներից և կատարվող քայլերից: Այդ նկատի ունենալով, Բնակչության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկում է «Աշխարհը՝ 7 միլիարդ – 7 միլիարդ...

20 հունիսի 2011 - Մամլո հաղորդագրություններ

Առանց հավելյալ 112,000 մանկաբարձների, հարցված 58 երկրներից 38-ը չի կարող ապահովել Հազարամյակի զարգացման 5-րդ նպատակի նախատեսված ցուցանիշները 

Ժնև / Դուրբան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, 20 հունիսի 2011 թ.: Յուրաքանչյուր տարի աշխարհի 58 զարգացող երկրներում կարելի է խուսափել մինչև 3.6 միլիոն մահերից, եթե մինչև 2015 թ. բարելավվի մանկաբարձական խնամքը, - ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած նոր ծավալուն զեկույցում:

«Մանկաբարձներն աշխարհում 2011» զեկույցը, որը հրապարակվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում մեկնարկած Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի (ՄՄԿ) համաժողովում, նոր տվյալներով հաստատում է, որ նշանակալի ճեղքվածք է առկա գործող մանկաբարձների թվի և մանկաբարձների այն թվի միջև, որն անհրաժեշտ է մարդկային կյանքերը փրկելու համար:

«Որպեսզի յուրաքանչյուր կին իր նորածնի հետ հնարավորություն ունենա օգտվելու որակյալ մանկաբարձական խնամքից, մենք պետք է տեսանելի քայլեր կատարենք՝ ընդլայնելու...

7 հունիսի 2011 - Մամլո հաղորդագրություններ

Խոցելի վիճակում հայտնված երիտասարդների պատմություններ՝ վավերագրված լուսանկարների միջոցով

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, Ստամբուլ, 07 հունիսի, 2011 թ.:  ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, մեկնարկել է «Վտանգված երիտասարդություն» լուսանկարչական և մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար ներդրումներ կատարելու անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսը խնդիր ունի նաև ցույց տալ, որ հարկ է արագացնել երիտասարդների առողջության, տեղեկություններ և կրթություն ստանալու իրավունքների իրականացման համար արվող քայլերը: Այն փորձ է անում լսելի դարձնել խոցելի երիտասարդության ձայնը, որը հաճախ անտեսված է մնում:

- Երիտասարդների հիմնախնդիրների լուծման, կանանց հզորացման և վերարտադրողական առողջության՝ հատկապես դեռահաս աղջիկների առումով,  բարելավման համար...

26 մայիսի 2011 - Մամլո հաղորդագրություններ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ողջ տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրելու այս իրադարձության նշանակության վրա

Միավորված ազգերի կազմակերպություն, Նյու Յորք. աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանը կհատի 2011 թ. հոկտեմբերի 31-ին՝ համաձայն «2010 Revision of World Population Prospects» («Աշխարհի բնակչության հեռանկարները. 2010 թ. վերանայված հրատարակություն») հրատարակման  կանխատեսումների: Վերջինները Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կանխատեսումներն են՝ պատրաստված ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչութան բաժնի կողմից:
ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջոցառումների շարք է նախատեսում գործընկերների և հանրության ներգրավմամբ՝ բնակչության առումով այս հանգրվանի նշանակությունն ընդգծելու համար:

- 7 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհը թե՛ լուրջ խնդիր է, թե՛ հիանալի հնարավորություն,  – նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Ամբողջ աշխարհում մարդիկ սկսում են ապրել ավելի երկար և...