8 մայիսի 2012 - Հայաստան

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հարցազրույցը Mardik.am կայքին՝ ծերացման թեմայով:

Ծերացման խնդիր. կառավարությունը սկսել է հետաքրքրվել, մնում է կարևորի

Ծերացումը գլոբալ խնդիր է և նկատվում է ամբողջ աշխարհում: Դա ազգաբնակչության տեսակարար կշռում 65-ից բարձր տարիք ունեցողների ավելացումն է, որը տեղի է ունենում ժողովրդագրական շարժի պատճառով: Ծերացման գործընթացին նպաստող հիմնական պատճառները երեքն են`միգրացիա, ցածր ծնելիություն, կյանքի տևողության աճ: Ազգը համարվում է երիտասարդ, եթե 65 և ավելի տարիք ունեցող ազգաբնակրության թիվը չի անցնում 8 տոկոսից, մինչև 12 տոկոսը համարվում է ծերացող, իսկ 12 տոկոսից ավելին` ծերացած:

Այս առումով ի՞նչ իրավիճակ է Հայաստանում և ի՞նչ քայլեր են իշխանությունները ձեռնարկում խնդրի լուծման համար: «Այսօրվա դրությամբ մենք գտնվում ենք...

5 մայիսի 2012 - Միջազգային

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի և  Մանկաբարձների միջազգային համադաշնության քլխավոր քարտուղար Ագնետա Ս. Բրիջեսի համատեղ ուղերձ են հղել 2012 թ. մայիսի 5-ի՝ Մանկաբարձների միջազգային օրվա կապակցությամբ:

Մանկաբարձության համար ներդնելն արդարացնում է իրեն

Մանկաբարձների միջազգային այս օրը ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և Մանկաբարձների միջազգային համադաշնությունը (ՄՄՀ) գնահատանքի խոսք են հնչեցնում առողջության տարածման և հղիությունն ու ծննդաբերությունն անվտանգ դարձնելու ուղղությամբ մանկաբարձների կատարած կարևոր աշխատանքին:

Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որից պետք է օգտվի յուրաքանչյուր կին: Այդուհանդերձ, ամեն օր գրեթե 1000 կին է մահանում հղիության մեջ կամ ծննդաբերության ժամանակ: Ամեն տարի 8 միլիոն կին է տառապում հղիությանն առնչվող այնպիսի լուրջ հիվանդություններից, ինչպիսին է մանկաբարձական խուղակը, ինչպես և հարակից հաշմանդամությունից, իսկ 2 միլիոն նորածին չի ապրում կյանքի առաջին 24...

3 մայիսի 2012 - Հայաստան

«Մենք նվազում ենք, իսկ մեր հարևաններն` աճում» - ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հարցազրույցը «Mardik.am» կայքին՝ Հայաստանում ծնելիության հիմնախնդրի շուրջ:

Մենք նվազում ենք, իսկ մեր հարևաններն` աճում

Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում: Ներկայացնենք միայն վերջին երեք տարիների պաշտոնական տվյալներն Առողջապահության նախարության ներկայացրած. 2010-ի առաջին եռամսյակում հանրապետությունում...

30 ապրիլի 2012 - Հայաստան

2012 թ. ապրիլի 30-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեցին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի (ՀԺԱՀ) 2010 թ. հետազոտության հիմնական արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, առողջապահական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀԺԱՀ-ը Հայաստանի համար ներկայացուցչական ընտրանքային հետազոտություն է, որն իրականացվում է հինգ տարին մեկ պարբերականությամբ՝ սկսած 2000 թվականից: Հետազոտության նպատակն է վեր հանել կարևոր տեղեկություններ Հայաստանի բնակչության և առողջական հարցերի վերաբերյալ, որոնք կարող են գործածվել, ի թիվս այլոց, առողջապահության և ժողովրդագրության ոլորտներում առկա քաղաքականությունների ճշգրտման և նոր քաղաքականությունների մշակման համար:

ՀԺԱՀ-2010-ը, որը թվով երրորդ նմանատիպ հետազոտությունն է, ազգային և մարզային մակարդակով տեղեկություններ է հավաքել պտղաբերության և հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման,...

8 մարտի 2012 - Միջազգային

Զորացնել գյուղի կանանց – վերջ դնել սովին և աղքատությանը

ՄԱԲՀ գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը նվիրված Կանանց միջազգային օրվան՝ 2012 թ. մարտի 8-ին

Այսօր՝ Կանանց միջազգային օրը, ՄԱԲՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունն առ գենդերային հավասարություն և մարդու իրավունքներ ու արաժանապատվություն:

Գյուղաբնակ բազմաթիվ կանայք սահմանափակ ինքնուրույնություն և ցածր կարգավիճակ ունեն, ինչը նրանց համար մեծացնում է սովի մատնվելու, գենդերային բռնության և մարդու իրավունքների այլ ոտնահարումների ենթարկվելու վտանգը: Գյուղաբնակ կանանց ընդլայնված քաղաքական, սոցիալական և տնտեսական կարգավիճակներն ինքնին կենսական նշանակություն ունեն, ինչպես նաև կարևորագույն ռազմավարություններ են աղքատության հաղթահարման, կանանց իրավունքների առաջ մղման և դեպի կայուն զարգացում ճանապարհ հարթելու համար:

Սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից, վերարտադրողական իրավունքներից...

14 փետրվարի 2012 - Հայաստան

2012 թ. փետրվարի 14-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի 6-րդ հանդիպումը:

Գենդերային թեմատիկ խումբը, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների, նպատակ ունի խթանել և աջակցել գենդերային հիմնահարցի ներառմանը Հայաստանի զարգացման օրակարգում:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ հայրապետյանը, ով ներկայացրեց Թեմատիկ խմբի նոր համանախագահին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), որը փոխարինելու է գալիս ՄԱԲՀ-ին: Խմբի մյուս երկու համանախագոհողները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում են պաշտոնավարել:  

Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքային պլանի իրականացման արդյունքները,  իրավական բարեփոխումների ոլորտում զարգացումները (հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ, ընտանեկան բռնություն), ինչպես...

10 փետրվարի 2012 - Հայաստան

2012 թ. թվականի փետրվարի 10-ին, ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի ունեցավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը:

Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ էր սամանել Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ լավագույն նյութի հեղինակի համար: Որոշակի տատանումներից հետո, ի վերջո, մենք որոշեցինք հատուկ մրցանակը բաժանել երկու հեղինակների միջև: Այսպիսով, Նա/Նե արձանիկը և 100.000 դրամի չափով դրամական պարգևը բաժին հասավ «ԵվրասիաՆեթ»-ը ներկայացնող Մարիաննա Գրիգորյանին՝ «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» հոդվածի համար, և 50.000 դրամի չափով պարգևը՝ «ՄեդիաԼաբ»-ը ներկայացնող Փառանձեմ Հովհաննիսյանին՝ «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար:

Ինչ վերաբերւոմ է հիմնական անվանակարգերին, ինչպես տեղեկացնում են «Նա/Նե» մրցանակաբաշխության մամուլի գրասենյակից, «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում իրենց աշխատանքներն էին...

2 փետրվարի 2012 - Հայաստան

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակման է պատրաստում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում» զեկույցի անգլերեն տարբերակը:

Զեկույցի հայերեն տարբերակը ներկայացվել էր 2011 թ. դեկտեմբերի 19-ին, Երևանի «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում»
զեկույց...

29 դեկտեմբերի 2011 - Միջազգային

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը սիրով շնորհավորում է Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը

19 դեկտեմբերի 2011 - Հայաստան

2011 թ.  դեկտեմբերի  19-ին, Երևանի «Հենարան» մամուլի ակումբում, տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացրեցին «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:

Ինչպես նշեցին բանախոսները, զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ: Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար: Խիստ դրական է նաև, որ հայաստանյան հասարակությունն արդեն ծնված երեխայի նկատմամբ, անկախ սեռից, ցուցաբերում է միևնույն հոգատարությունը:

Այդուհանդերձ, ապագա երեխայի հարցում, հասարակությունը...