Բնակչություն և զարգացում

29 Բնակչության հարցերով ՄԱԲՀ աշխատանքն առանցքային նշանակություն ունի աղքատության վերացման և կայուն զարգացման հասնելու համար՝ նպատակներ, որոնք իր առջև դրել է միջազգային հանրությունը:

Բնակչության դինամիկան՝ ներառյալ աճի ցուցանիշները, տարիքային կառուցվածքը, ծնելիությունն ու մահացությունը, միգրացիան և այլն, ազդեցություն ունի մարդկային, սոցիալական և տնտեսական զարգացման բոլոր առումների վրա:Հետևաբար, կառավարությունները պետք է կարողանան տեղեկություններ հավաքագրել բնակչության միտումների վերաբերյալ, ուշի-ուշով հետևել և վերլուծել այդ միտումները, ինչը նրանց թույլ կտա ճիշտ քաղաքականություններ մշակել և համապատասխան քաղաքական կամք ձևավորել թե՛ ներկա, թե՛ ապագա կարիքներին պատշաճ կերպով արձագանքելու համար: Վերոնշյալի առնչությամբ էլ ՄԱԲՀ-ն աջակցում է երկրներին՝ սկսած տվյալների հավաքագրման և վերլուծության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումից, վերջացրած քաղաքականությունների առումով ազգային, տարածաշրջանային և գլոբալ երկխոսություններին մասնակցությամբ և ուսանելի ծրագրերի ընլայնմանն ուղղված օժանդակությամբ: 

30 Հայաստանում բնակչության և զարգացման ոլորտում ՄԱԲՀ-ն իրականացնում է «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագիրը՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ:

 

 

 


Ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, (նախնական զեկույց) Հայաստան, 2010 թ., (անգ.)

Աշխարհը՝ 7 միլիարդ