ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Անվտանգ մայրություն
Ամեն օր աշխարհում 1,000 կին է մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս: Ամեն րոպե աշխարհում ընտանիք է ցնցվում մոր կորստից: Փաստերը ցույց են տալիս, որ նորածինները, որոնց մայրերը մահացել են, ավելի հավանական է, որ չհասնեն իրենց երկրորդ տարեդարձին, քան այն նորածինները, ում մայրերը կենդանի են: Եվ յուրաքանչյուր կնոջ, ով հեռանում է կյանքից, բաժին է ընկնում լրջագույն բարդություններ ունեցող 20 և ավելի կին:
Յուրաքանչյուր տարի հղիության կամ ծննդաբերության ընթացքում մահացած հարյուր հազարավոր կանանց 90 տոկոսն Աֆրիկայից կամ Ասիայից է: Կանանց մեծ մասը մահանում է առատ արյունահոսությունից, վարակներից, էկլամպսիայից, ձգձգված ծննդաբերությունից և արտահիվանդանոցային աբորտների հետևանքներից. սրանք բոլորը պատճառներ են, որոնց դեմ մեծապես արդյունավետ միջոցներ կան:
Մայրերի կյանքը փրկելու համար արվող աշխատանքը մարդու իրավունքների իմպերատիվ է: Այն նաև ահռելի սոցիալ-տնտեսական հետևանքներ ունի և հանդիասնում է միջազգային զարգացման առանցքային առաջնահերթություններից մեկը: Թե՛ Բնակչության և զարգացման միջազգային համաժողովը, թե՛ Հազարամյակի զարգացման նպատակները կոչ են անում 1990-ից 2015 թթ. ժամանակահատվածում 75 տոկոսով նվազեցնել մայրական մահացությունը: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունի, որ.
- բոլոր կանանց համար հասանելի լինեն հակաբեղմնավորման միջոցները, որպեսզի նրանք կարողանան խուսափել անցանկալի հղիությունից.
- բոլոր հղի կանայք ծննդաբերելու ժամանակ հնարավորություն ունենանան օգտվելու որակյալ բուժծառայություններից
- բոլոր նրանք, ում մոտ բարդություններ են ի հայտ գալիս, ժամանակին հնարավորություն ունենան օգտվելու անհետաձգելի մանկաբարձական բուժօգնությունից
Հայաստանում
Հայաստանում վերարտադրողական տարիքի կանայք կազմում են մոտ 1.32 միլիոն:
Մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը) մեր երկրում կազմում է 28.5, ինչը գրեթե հինգ անգամ բարձր է եվրոպական միջինից: 2010 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության դեպքերի թվի աննախադեպ կրճատում. միջինը 12-15 մահերից այն իջել է մինչև 4 (2009 թ.-ին՝ 12 դեպք): 2011 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք:
Մայրական մահացության հիմնական պատճառներն են էքստրագենիտալ հիվանդությունները (31 տոկոս), օբստետրիկ արյունահոսությունը (27 տոկոս), հիպերտենզիվ խախտումները (25 տոկոս), աբորտները (3 տոկոս), սեփսիսը (8 տոկոս) և այլ պատճառները (6 տոկոս):
ՄԱԲՀ-ի օգնությամբ Հայաստանում ստեղծվել և գործում են «Շրջիկ գինեկոլոգիական ծառայության» և «Շտապ մանկաբարձական օգնության» համակարգերը՝ դժվար հասանելի և աղքատ շրջանների բնակչության համար, ինչն իր նպաստն է բերել մայրական մահացության ցուցանիշի կրճատմանը:
Մայրական մահացությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում, 2008 թ.
Աղբյուրը՝ Մայրական մահացության գնահատում 2008 (ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ/ՄԱԲՀ/Համաշխարհային բանկ)