«Ու՞մ մտքով կանցներ» ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում
See video

Ինտերակտիվ ֆորում թատրոնի ներկայացում «Ու՞մ մտքով կանցներ»՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հասարակության փոխհարաբերություններին: Ներկայացումը բեմադրել են «Փոփոխությունների թատրոն» ֆորում թատրոնը և Հայաստանի հավասարակիցների (Y-PEER) ցանցը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Բերմադրությունը հանդիսատեսին ներկայացվել է 2010 թ. դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության համապետական հետազոտության արդյունքները
See video

Ֆիլմը պատմում է Հայաստանում առաջին անգամ անցկացված համապետական հետազոտության արդյունքների մասին, որը նպատակ ունի վեր հանել երկրում առկա դրությունը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության առումով: Հետազոտությունն իրականացվել է 2008 թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» (ՄԱԲՀ ԸԳԲ) ծրագրի և Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտություն, 2009
See video

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2009 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: Սույն հետազոտության նպատակն էր բացահայտել հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում ընտանեկան արժեքային համակարգի զարգացումները և ընտանիքի վիճակը պայմանավորող հիմնական գործոնները, ուսումնասիրել վերարտադրողական վարքագծերի մոտիվացիան, ինչպես նաև վերլուծել ու ներկայացնել առաջարկություններ առկա հիմնախնդիրների հաղթահարման վերաբերյալ:

«Ասա քո տղամարդու խոսքը բռնության դեմ:»
See video

«Ասա քո տղամարդու խոսքը բռնության դեմ:»

«Ուժեղ տղամարդը չի բռնանում կնոջ վրա»
See video

«Ուժեղ տղամարդը չի բռնանում կնոջ վրա»